22 ապրիլի 2011 - 15:43 AMT
Բեյրութում երեք հայկական ավանդական կուսակցությունները կնշեն Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը

Բեյրութում տեղակայված երեք հայկական ավանդական կուսակցությունները` ՀՅ Դաշնակցություն, Հնչակյան և Ռամկավար-Ազատական, Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա Քեշիշյանի նստավայրում կնշեն Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը: Ինչպես գրում է լիբանանյան The Daily Star թերթը, բոլոր երեք կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում միջազգային հանրությանը կոչ են անում ճանաչել Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը:

Ապրիլի 24-ին Կաթողիկոս Արամ Ա-ն նաև հանդես կգա ուղերձով` Զատկի տոնի առթիվ: