22 ապրիլի 2011 - 15:50 AMT
Սամբոյի Հայաստանի առաջնությանը կմասնակցեն Հայաստանի և Արցախի ուժեղագույն մարզիկները

Ապրիլի 22-ին Վանաձորում մեկնարկել է սամբոյի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի և Արցախի ուժեղագույն սամբիստները:

Մեկ օր անց կայանալու են մենամարտերը 9 քաշային կարգերում, PanARMENIAN.Net-ին հայտնել է Սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

Առաջնությունից հետո ձևավորվելու է Հայաստանի հավաքականը, որը մայիսի 12-16-ը մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը: