22 ապրիլի 2011 - 16:13 AMT
Երևանում տեղի կունենա հայկական ծիսական տիկնիկների ցուցահանդես

Մայիսի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Ֆիլմերի սրահում տեղի կունենա «Անձրևի հարս» խորագրով Հայկական ծիսական տիկնիկների ցուցահանդեսը:

Միջոցառման շրջանակներում տեղի կունենա ռեժիսոր Հայկ Սայադյանի «Նազարե» ֆիլմի պրեմիերան` նվիրված հայոց ծիսական տիկնիկներին: Ցուցահանդեսի կազմակերպիչն է«Արատտա» երիտասարդական ակումբը: