22 ապրիլի 2011 - 18:00 AMT
Երևանում ներկայացվել է «Հայ-թուրքական հարաբերությունները. Խնդիրներ և հեռանկարներ» ժողովածուն

Երևանում ներկայացվել է «Հայ-թուրքական հարաբերությունները. Խնդիրներ և հեռանկարներ» ժողովածուն, որը ներառում է 2007թ. խորհրդարանական լսումների ժամանակ հնչած ելույթները հայ-թուրքական հարաբերությունների մասին, ինչպես նաև Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություների վերաբերող փաստաթղթեր: Ինչպես ՀՀ ԱԺ-ում կայացած շնորհանդեսին հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Ռուստամյանը, ժողովածուն օգտակար կլինի ինչպես խորհրդարանական դիվանագիտությամբ զբաղվող անձանց, այնպես էլ ընթերցողի լայն շրջանակների համար: Իր հերթին ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարել է,որ հարկավոր է միջոցներ գտնել և ավելացնել ժողովածուի տպաքանակը, թարգմանել այն ու տարածել տարբեր երկրների խորհրդարաններում: