22 ապրիլի 2011 - 18:11 AMT
Օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը կոմայի մեջ է

Ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը էմբոլիա ունի (հյուսվածքի կամ օրգանի արյան շրջանառության խախտմամբ ուղեկցվող անոթի սուր խցանում արյան հոսքով զանազան սուբստրատների փոխանցման արդյունքում), PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել հավաստի աղբյուրը:

Վարդանյանը գտնվում է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Մոսկվայում 120կգ բարձրացնելու փորձից հետո նա ջարդել է ոտքի պլաստիկը, որը նրա ոտքի մեջ տեղադրել էին անցյալ տարի տեղի ունեցած ավտովթարից հետո: Ապրիլի 21-ին Երևանում ոտքի վիրահատության ժամանակ մարզիկի սիրտը կանգնել է, և բժիշկները ստիպված են եղել դադարեցնել վիրահատությունն ու սրտի մերսում կատարել:

Այժմ Վարդանյանը կոմայի մեջ է: