Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով լրացում է կատարվել Հայաստանի Հանրապետության նախագահի 2008 թվականի մայիսի 4-ի «Ազգային անվտանգության խորհրդի կազմը հաստատելու մասին» հրամանագրով հաստատված հավելվածում, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ընդրգկվել է խորհրդի կազմում, հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը: