22 ապրիլի 2011 - 22:24 AMT
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են Մոսկվայում

Ապրիլի 22-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Սերգեյ Լավրովը և Էլմար Մամեդյարովը աշխատանքային հանդիպում ունեցան Մոսկվայում: Մարտի 5-ին Սոչիում եռակողմ գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր: