Հայկական ամենամեծ Hayland.am սոցիալական կայքը հանդես է եկել եզակի նախաձեռնությամբ: Ապրիլի 24-ի շեմին կայքի գլխավոր էջում հայտնվել է հավելում`«Հիշատակի կոթող»: Այստեղ ամենքը կարող է հիշատակել Հայկական Ցեղասպանության զոհերին, գրառում թողնել, ուղղել հայց աշխարհի հանրությանը, կամ ցավակցել նրանց, ում մոտիկները, ինչպես դուք գիտեք, զոհվել են ցեղասպանության տարիներին: “Այսպիսի ողբերգություն այլևս չպետք է կրկնվի ոչ մի ազգի հետ: Մենք երբեք չենք մոռանա այս սարսափելի հանցանքն ու զոհվածների անունները:”- գրված է կոթողի վերևում:
Կայքում նաև գործում է հատուկ բլոգ, որտեղ այցելուները կիսվում են իրենց պապերից լսված պատմություններով Հայկական Ցեղասպանության ժամանակ մեր հայրենակիցների ապրած ողբերգության և ցուցաբերած հերոսության մասին:
Հիշեցնենք, որ անցած տարի կայքը նույնպես հանդես էր եկել մի հավելումով`Օսմանական Կայսրության քարտեզի տեսքով: Քարտեզի վրա նշած են 1915 թ-ին հայերի կոտորածի, փախուստի և դիմադրության վայրերը: Հավելման մեջ ցանկացողները կարող են մոմ կամ ծաղիկ դնելով մեր ազգակիցների կոտորածի վայրերում:
Hayland.am ամենամեծ հայկական սոցիալական ցանցը ստեղծվել է 2008 թ.-ին և տվյալ պահին ունի ավելի քան 123 000 գրանցված այցելուներ: