23 ապրիլի 2011 - 13:09 AMT
2011-ի փետրվարին խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները նվազել են 0.7 տոկոսով

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի փետրվար ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է.

Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները այս տարվա փետրվար ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ նվազել են 0.7 %–ով և կազմել 58.8 մլրդ դրամ: Ընդ որում, հարկ է նշել, որ ներմուծման ծավալները աճել են 155 կազմակերպությունների մոտ շուրջ 15.2 մլրդ դրամով և նվազել` 103-ի մոտ համապատասխանաբար 16.3 մլրդ դրամով:

Արտահանման ծավալները 2011թ.-ի փետրվարին կազմել են 25.3 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 19.9 մլրդ դրամի փոխարեն կամ ավել 5.3 մլրդ դրամով: