23 ապրիլի 2011 - 13:47 AMT
Երևանում մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ուշուի հուշամրցաշարը

Ապրիլի 23-ին Երևանի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկել է ուշուի միջազգային մրցաշարը, նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մրցաշարին մասնակցում են Ռուսաստանի, Ղազախստանի, Իրանի ու Հայաստանի հավաքականները: Հայաստանի հավաքականը մրցաշարում ներկայացնում է 3 թիմ՝ Երևանից, Հայաստանի մարզերից ու Արցախից: Հանդես կգա 162 մարզիկ:

Բացման արարողությանը տարբեր երկրների մարզիկները գունեղ շոու ցուցադրեցին, որից հետո սկսվեցին մենամարտերը:

Մարտական ուշուի մրցաշարում խաղարկվում են մեդալներ 4 տարիքային խմբերում, յուրաքանչյուրի մեջ ընդգրկված են 11 քաշային կարգեր, իսկ ուշու-տաոլու մարզաձևում կխաղարկվի մեդալների 20 կոմպլեկտ:

Ապրիլի 24-ին մրցաշարի բոլոր մասնակիցները եզրափակիչ մենամարտերից առաջ կայցելեն Ծիծեռնակաբերդ ու կհարգեն անմեղ զոհերի հիշատակը: