23 ապրիլի 2011 - 14:36 AMT
Ապրիլի վերջին Երևան կժամանի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Թինա Քեյդենաուն

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Թինա Քեյդենաուն ապրիլի վերջին այցելելու է Հայաստան: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են դիվանագիտական աղբյուրներից: Սպասվում է, որ այցի ընթացքում ամերիկացի դիվանագետը Երևանում հանդիպելու է Հայաստանի ղեկավարության հետ:

Ապրիլի 24-ին ԱՄՆ պետքարտուղարի օգնականն այցելելու է Բաքու, որտեղ հանդիպումներ է անցկացնելու Իլհամ Ալիևի և Էlմար Մամեդյարովի հետ: Այցի մանրամասները չեն հաղորդվում:

Ապրիլի վերջին Վաշինգտոնում նախատեսվում է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: