23 ապրիլի 2011 - 15:32 AMT
Բուլղարիան պարիսպով սահմանազատվում է Թուրքիայից

Բուլղարական կառավարությունը վավերացրել է սահմանի երկայնքով 210 կմ-անոց պարիսպի շինարարության պլանը, որը երկիրը բաժանում է Թուրքիայից, գրում է Hurriyet Daily News-ը: Բուլղարական կառավարությունը նշում է, որ պարիսպի նպատակը երկրների միջև խոշոր եղջերավոր անասունների տեղաշարժը սահմանափակելն է:

Բուլղարացի նախարարն ասել է, որ այդ պարիսպը «Բեռլինյան պատի» հետ համեմատելը «շատ սխալ է» և հավելել, որ պարիսպը նպատակ ունի վերահսկել կենդանիների տեղափոխությունները: