23 ապրիլի 2011 - 15:34 AMT
Կարեն Կարապետյանը համաշխարհային ռեկորդ է սահմանել ամրակորում մարզաձևում

Քիք-բոքսինգի աշխարհի մրցումների գավաթակիր, 2007թ. քիք-բոքսինգի աշխարհի գավաթակիր Կարեն Կարապետյանը համաշխարհային ռեկորդ է սահմանել:

Մարզիկը կարողացել է 4130 ամրակորում կատարել, PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել «Չիլինգարյաննր» (Մամիկոնյան տոհմ) ՀԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Չիլինգարյանը:

Իր ռեկորդը Կարապետյանը որպես խաղաղության ուղերձ նվիրել է աշխարհի ժողովուրդներին` ներկայացնելով բարոյական պահանջ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: