Ապրիլի 23-ին կայացել են ֆուտբոլի Հայաստանի առաջնության 6-րդ տուրի խաղերը:
Տուրի կենտրոնական խաղում հանդիպել են «Միկան» և «Ուլիսը»: Առաջին խաղակեսում Սևադա Արզումանյանի սաներին հաջողվել է երկու գնդակ ուղարկել Արմեն Շահգելդյանի թիմի դարպաս: 14-րդ և 21-րդ րոպեներին գոլի հեղինակներ են դարձել Արտակ Գրիգորյանը և Արտյոմ Ադամյանը: «Միկայի» ֆուտբոլիսներին հաջողվել է կրճատել հաշիվը, գոլեր խփել են Աղվան Մկրտչյանը և Նարեկ Բեգլարյանը: Խաղն ավարտվել է 2:3 հաշվով` հօգուտ «Ուլիսի»:
Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում «Բանանցն» ընդունել է «Շիրակին», և խաղն ավարտվել է ոչ ոքի` 2:2:
Ամենախոշոր հաղթանակը 1:4 հաշվով «Փյունիկը» տարել է «Արարատի» նկատմամբ:
Իջևանի «Արնար» մարզադաշտում «Իմպուլս»-«Գանձասար» խաղն ավարտվել է Կապանի թիմի հաղթանակով` 1:2:
Այդ տուրից հետո «Ուլիսը» 16 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Գանձասարը» 14 միավորով 2-րդ տեղում է, «Փյունիկը»` 3-րդ: