24 ապրիլի 2011 - 02:53 AMT
Օբաման չասաց «ցեղասպանություն»՝ կրկին սահմանափակվելով «Մեծ Եղեռն» եզրույթով

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավանդական ուղերձն է հղել ԱՄՆ հայ համայնքին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Սակայն, ինչպես նախորդ տարիներին, Օբաման կիրառեց «Մեծ Եղեռն» բառեզրը՝ խուսափելով «ցեղասպանություն» բառից: Հայ համայնքին ուղղված իր գրավոր ուղերձում ԱՄՆ նախագահը 1,5 մլն հայերի ոչնչացումն ԱՄՆ-ում անվանեց «20-րդ դարի մեծագույն ողբերգություն»: Սակայն, արդեն երրորդ տարին անընդմեջ, խոսելով 1915 թվականի իրադարձությունների մասին, նա խուսափում է օգտագործել «ցեղասպանություն» բառը: Իր ուղերձում ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ «պատմության վիճահարույց էջերը ապակայունացնում են ներկան ու ստվերում են նրանց հիշատակը, ով զոհաբերեց իր կյանքը»: Ըստ նրա, Ամերիկան հստակ գիտի դա, քանի որ նրա պատմության մեջ ևս կան մութ էջեր: Օբաման «բարձր է գնահատել Հայաստանի ու Թուրքիայի ջանքերն, ուղղված պատմական հարցերի քննարկմանը»՝ հավելելով, որ իր տեսակետն այդ հարցում չի փոխվել նախընտրական արշավից ի վեր և որ «փաստերի ճանաչումը բխում է մեր շահերից»:

Դեռ լինելով նախագահության թեկնածու Օբաման խոստացավ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն, այդպես էլ չկատարեց իր խոստումը: