24 ապրիլի 2011 - 10:12 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Վայրագ ցեղերին չհաջողվեց կոտրել հայ ժողովրդի ոգին, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարը

«Այժմ հայ ժողովուրդն ինչպես երբեք իր պատմության ընթացքում ապահովագրված է նման հրեշավոր հանցագործությունների կրկնությունից: Մենք ունենք կանոնավոր բանակ, որը մեծ պատվով է կատարում իր առջև դրված խնդիրները»,-հայտարարել է լրագրողներին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ Ծիծեռնակաբերդ այցելությունից հետո: Նա նշել է, որ վայրագ ցեղերին չհաջողվեց կոտրել հայ ժողովրդի որգին: Նախարարն ասել է, որ ապրիլի 24-ը կարևոր օր է Հայաստանի պաշտպանության նախարարության համար, քանի որ «այդ օրը մեզ կրկին պարտադրում է բոլոր միջոցները ձեռնարկել հայ ժողովրդի անվտանգության ապահովման համար»:

ՖՈՏՈՇԱՐՔ