24 ապրիլի 2011 - 10:24 AMT
Մայիսի 2-ին Երևանում կբացվի «Լեպսիուսի տունը»

Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոհան Շմիդտի կարծիքով չափազանց կարևոր է այսօր հիշել այն, ինչ կատարվել է 1915 թվականին: «Ես ուրախ եմ, որ ինձ այստեղ ուղեկցում է գերմանական պատվիրակությունը՝ «Լեպսիուսի տան բարեկամները», ասել է նա ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունից հետո:

Դեսպանը հայտնել է, որ Լեպսիուսի տունը կբացվի Երևանում մայիսի 2-ին՝ հավելելով, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն արդեն շփումներ է հաստատում գերմանական կողմի հետո:

Շմիդտը դիմել է նաև Գերմանիայի փորձին Հոլոքոսթի հարցում: «Երիտասարդ սերունդն իր ծնողների առջև հարց բարձրացրեց կատարվածի համար պատասխանատվության մասին»,-նշել է նա՝ հավելելով, որ պետությունը պետք է հայտարարի կատարվածի համար պատասխանատվություն ստանձնելու մասին: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի ու Թուրքիայի հասարակությունները կնպաստեն այդ գործընթացին: