24 ապրիլի 2011 - 11:15 AMT
Կոմանդոս. Հիմա ընթանում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարաճուն գործընթացը

«Անկախության առաջին տարիներին Հայաստանը բավական պասիվ էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Դա հանգեցրել է նրան, որ հայերն իրենք դանդաղեցրին Ցեղասպանության ճանաչման փաստը: Սակայն, փասռք Աստծո, Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների օրոք արդեն ակտիվ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ»,- ասել է ղարաբաղյան պատերազմի վերտերան, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):

Միաժամանակ, Կոմանդոսը նշել է, որ հիմա ընթանում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարաճուն գործընթաց. «Տարեցտարի ավելի շատ երկրներ են ճանաչում Հայոց ցեղասպանությունը»:

Անդրադառնալով նրան, թե ինչ պետք է անի Հայաստանը, որպեսզի այդ հարցն ավելի ակտիվ քննարկվի աշխարհում, Տեր-Թադևոսյանն ասել է, որ պետք է լինի գործողությունների ազգային ծրագիր: Այդ առումով նա ասել է, որ հայերը կարող են օգտվել հրեաների օրինակից Հոլոքոսթի հարցում. « 20-րդ դարի սկզբին մարդկությունը բաց թողեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությունը, և այդ պատճառով մինչ օրս նման ողբերգությունները շարունակվում են»: