24 ապրիլի 2011 - 11:17 AMT
Գալուստ Սահակյանը կարծում է, որ Հայ-թուրքական արձանագրություններին չպետք է մեծ նշանակություն տալ

Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարծում է, որ լավ կլիներ, եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտասաներ «ցեղասպանություն» բառը և ցույց տար, որ ԱՄՆ-ն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Միաժամանակ Սահակյանը նշել է, որ մյուս կողմից, ժամանակին նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանն արտասանել է «ցեղասպանություն» բառը, բայց դա ոչինչ չի փոխել: «Սակայն մեր մտածողության համար կարևոր է, որպեսզի այս աշխարհի ուժեղներն անդրադառնան մեզ վերաբերվող հարցերին»,- ասել է Սահակյանը:

Նա նաև նշել է, որ բավական խորհրդանշական է այն, որ Հայոց ցեղասպանության օրը համընկնել է Զատիկի հետ: Նրա խոսքերով, դա խորհրդանշում է հայ ժողովրդի հարությունը 1915-ի ողբերգությունից հետո:

Անդրադառնալով նրան, որ եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանը ետ վերցնի ստորագրություններն Արձանագրություններից, Սահակյանն ասել է, որ չպետք է այդ փաստաթղթին մեծ նշանակություն տալ, քանի որ Արձանագրությունների իմաստը նրանում է, որպեսզի հայերը կարողանան այցելել իրենց պատմական հայրենիք: «Այդ հայրենիքը չի պատկանում Թուրքիային: Այն պատկանում է Հայաստանին և Բյուզանդիային»,- հավելել է նա: