24 ապրիլի 2011 - 11:27 AMT
Հայաստանի քրդերն ու եզդիները պահանջում են Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հայաստանում բնակվող քրդերն ու եզդիները խստորեն դատապարտում են Հայոց ցեղասպանությունը և պահանջում են Թուրքիայի կառավարությունից ճանաչել այն: Ինչպես լրագրողներին են հայտնել Հայաստանի քրդերի ու եզդիների համայնքների ղեկավարներ Կնյազ Հասանովն ու Ազիզ Թամոյանը, 1915թ. ողբերգությունը ցեղասպանություն է և Թուրքիան պետք է նայի ճշմարտության աչքերին և ճանաչի այդ փաստը: « Հայաստանի քրդական համայնքի և ողջ քուրդ ժողովրդի անունից մենք պահանջում ենք, որ Թուրքիան ներողություն խնդրի հայ ժողովրդից: Միաժամանակ կոչ ենք անում դադարեցնել քրդերի ցեղասպանությունը»,-հայտարարել է Հասանովը: