24 ապրիլի 2011 - 11:46 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՀՅԴ. Հայ ժողովուրդը Թուրքիայից միշտ հատուցում է պահանջելու Հայոց ցեղասպանության համար

Հայ ժողովուրդը միշտ հատուցում է պահանջելու Հայոց ցեղասպանության արդյունքում կրած կորուստների համար, լրագրողներին հայտարարել է ՀՅ Դաշնակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր, պաշտպանության, անվտանգության և ներքին գործերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Հրայր Կարապետյանը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելուց հետո: Կարապետյանը նշել է, որ փոխհատուցումների հարցը միշտ արդիական է, քանի որ հայ ժողովրդի հանդեպ իրագործած քաղաքականությունն այսօր շարունակվում է ոչ միայն Թուրքիայի, այլ նաև նրա կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի կողմից: «Ես նկատի ունեմ ոչ միայն հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, այլ նաև Անկարայի այսօրվա քաղաքականությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում»,- ասել է պատգամավորը: ՀՅԴ անդամը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը շարունակում է մնալ Հայաստանի ռազմավարության գերակա ուղղությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ