24 ապրիլի 2011 - 11:55 AMT
Ֆրանսահայ համայնքը կարևորում է Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից

«Սփյուռքի համար չափազանց կարևոր է, որպեսզի Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ֆրանսիայից ժամանած Անահիտ Կոստանյանը: Ըստ նրա, իր համար, ում նախնիները զոհ են գնացել Հայոց ցեղասպանությանը, շատ կարևոր է այս օրերին Հայրենիքում գտնվելը: Ես եկել եմ Հայաստան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար»,-ասել է նա:

Ըստ նրա, Ցեղասպանության մերժումը մի շարք դաժան իրադարձությունների պատճառ հանդիսացավ, որոնք կատարվեցին ողջ աշխարհում: «Ժամանակին Հայոց ցեղասպանությունը պետք է դատապարտվեր, որպեսզի բռնապետները տեսնեին, որ նման ոճրագործությունները պատժվում են, բացառելու համար նոր ցեղասպանությունները»,-ասել է նա: