24 ապրիլի 2011 - 12:24 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին դուր չեն եկել Օբամայի խոսքերը Մեծ Եղեռնի մասին

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանը դժգոհություն է հայտնել ապրիլի 24-ի կապակցությամբ ԱՄՆ հայ համայնքին ուղղված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձի առթիվ:

«ԱՄՆ նախագահի ուղերձը պատմական սխալ է, անբավարար և միակողմանի քաղաքական ձևակերպում»,- գրել է Թանը Twitter-ում:

«Պատմական փաստերի միակողմանի մեկնաբանությունը չի նպաստում կողմերի միջև խաղաղության և համաձայնության ամրապնդմանը: ԱՄՆ-ն պետք է խրախուսի հայ-թուրքական հարաբերությունները, այլ ոչ թե խոչընդոտի դրանց նման հայտարարություններով»,- նշել է թուրք դիվանագետը, գրում է Samanyolu-ն:

ՖՈՏՈՇԱՐՔ