24 ապրիլի 2011 - 12:33 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայոց ցեղասպանությունը չճանաչող երկրները ղեկավարվում են քաղաքական նկատառումներով

Գերմանացի կամավոր Յոհան Լեպկասը և զբոսաշրջիկ Քրիսթին Ինդինգին գիտեն, որ հայ ժողովրդի համար ապրիլի 24-ը շատ կարևոր օր է: Գտնվելով Հայաստանում, նրանք այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին:

«Ես հարգում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն ու որոշեցի այցելել Ծիծեռնակաբերդ»,-ասել է Լեպկասը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում: Ըստ նրա, Թուրքիայի համար կարևոր քայլ կլինի Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Ես շատ թուրքերի գիտեմ, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, սակայն դա քաղաքական քայլ է, որը պետք է անի պետությունը»,-ասել է գերմանացի հյուրը:

Քրիսթին Ինդինգին ևս կարևորում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Անդրադառնալով համաշխարհային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչմանը՝ նա ասել է, որ «դա բավականին բարդ հարց է, իսկ այն երկրները, որոնք չեն ճանաչում այն, ղեկավարվում են քաղաքական նկատառումներով»:

ՖՈՏՈՇԱՐՔ