24 ապրիլի 2011 - 16:32 AMT
ANCA. Նախագահ Օբաման տեղի տվեց Թուրքիային

Նախագահ Օբաման խայտառակ կերպով տեղի տվեց Թուրքիային և նրա ակտիվ հակազդեցությունը Ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը Կոնգրեսում, հակասում է այն սկզբունքային ու ազնիվ փոփոխություններին, որոնք նա խոստանում էր նախընտրական քարոզարշավի ժամանակ: Այդ մասին հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը:

«Ճշմարտության կողմը կանգնելու համար, ճշմարտության, որը հաստատում է նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը Հայոց ցեղասպանության մասին, նախագահ Օբաման տեղի տվեց Թուրքիային: Նախագահի համար, որն ընտրվել է փոփոխության ու ազնվության կոչերով, նրա ուղերձը հայկական համայնքին, պատմության վրա հղումներով, խորապես վիրավորական է հայ համայնքի համար: Բարաք Օբաման բարոյական վնաս հասցրեց Ամերիկայի վարկին և ԱՄՆ և ողջ աշխարհի հայերը լրջորեն հիասթափված են Օբամայից, քանի որ տեսնում էին նրա մեջ քաջություն, հստակ համոզմունքներ ու խիղճ»,-ասել է Քեն Խաչիկյանը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավանդական ուղերձն է հղել ԱՄՆ հայ համայնքին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Սակայն, ինչպես նախորդ տարիներին, Օբաման կիրառեց «Մեծ Եղեռն» բառեզրը՝ խուսափելով «ցեղասպանություն» բառից: Հայ համայնքին ուղղված իր գրավոր ուղերձում ԱՄՆ նախագահը 1,5 մլն հայերի ոչնչացումն ԱՄՆ-ում անվանեց «20-րդ դարի մեծագույն ողբերգություն»: Սակայն, արդեն երրորդ տարին անընդմեջ, խոսելով 1915 թվականի իրադարձությունների մասին, նա խուսափում է օգտագործել «ցեղասպանություն» բառը: Իր ուղերձում ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ «պատմության վիճահարույց էջերը ապակայունացնում են ներկան ու ստվերում են նրանց հիշատակը, ով զոհաբերեց իր կյանքը»: Ըստ նրա, Ամերիկան հստակ գիտի դա, քանի որ նրա պատմության մեջ ևս կան մութ էջեր: Օբաման «բարձր է գնահատել Հայաստանի ու Թուրքիայի ջանքերն, ուղղված պատմական հարցերի քննարկմանը»՝ հավելելով, որ իր տեսակետն այդ հարցում չի փոխվել նախընտրական արշավից ի վեր և որ «փաստերի ճանաչումը բխում է մեր շահերից»: