24 ապրիլի 2011 - 17:57 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՀՀՇ. Հայերը կարող են վրեժ լուծել Ցեղասպանության համար շատանալով ու ավելի կազմակերպված լինելով

«Այն կազմակերպվածությունն ու ոգեշնչումը, որով մենք նշում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, մենք պետք է ուղղենք բարգավաճ Հայաստանի ստեղծմանը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Ըստ նրա, հարկավոր է բոլոր ջանքերն ուղղել ահավոր արտագաղթի կասեցմանը, արժանի կյանքի ապահովմանը և միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության բարձրացմանը:

Ես կոչ եմ անում ողջ էներգիան ու կազմակերպվածությունն ուղղել քաղաքացիների անվտանգության ապահովմանը: Հայերը կարող են վրեժ լուծել Ցեղասպանության համար շատանալով ու ավելի կազմակերպված լինելով: «Ապրիլի 24-ը հայ ժողովրդի միավորման օր է, սակայն, ես կցանկանայի, որ այդ օրվա էներգիան ծախսվի հաղթանակների ու նվաճումների վրա»,-ասել է Արամ Մանուկյանը:

ՖՈՏՈՇԱՐՔ