24 ապրիլի 2011 - 21:04 AMT
Եգիպտոսի հայերը երկրի անկայուն իրադրության պատճառով Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված երթ չի անցկացրել

Ի տարբերություն նախորդ տարիների, Եգիպտոսի հայ համայնքն այս անգամ երկրում առկա անկայուն իրադրության պատճառով չկարողացավ երթ անցկացնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց «Հուսաբեր» թերթի գլխավոր խմբագիր Սուրեն Բայրամյանը, երեկոյան Կահիրեում կկայանա հիշատակի երեկո և ոգեկոչման միջոցառում, որոնց ժամանակ հայաստանյան տենոր Գևորգ Հաջիյանը կկատարի Կոմիտասի ստեղծագործությունները: Խոսքով հանդես կգա Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը:

«Դեռևս ուրբաթ օրը Կահիրեում` սբ.Գևորգ եկեղեցում, հոգեհանգստյան պատարագ է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերին»,- ասել է Բայրամյանը: