24 ապրիլի 2011 - 21:51 AMT
Տալլինի հայկական եկեղեցում Հայոց ցեղասպանության զոհերին հոգեհանգստյան պատարագ է մատուցվել

Էստոնիայի հայ համայնքը նշել է 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին «Էստոնիայի ավետաբերից», Զատկի պատարագից հետո հավաքվածները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան-խաչքարին: Տալլինի հայկական եկեղեցում XX դարի առաջին ցեղասպանության զոհերին հոգեհանգստյան պատարագ է մատուցվել: