24 ապրիլի 2011 - 22:43 AMT
Զատիկին Բաղդադում քրիստոնեական եկեղեցի է պայթեցվել

Ապրիլի 24-ին` քրիստոնեական Զատկի տոնին, Բաղդադում եկեղեցու մուտքի մոտ պայթուցիկ սարք է գործարկվել. պայթյունի արդյունքում յոթ հոգի վնասվածքներ են ստացել, հաղորդում է BBC-ն:

Քրիստոսի Սրբազան Սրտի եկեղեցու մոտ տեղի ունեցած պայթյունից տուժածներից չորսը ոստիկանության աշխատակիցներ են, երեքը` եկեղեցու հետևորդներ:

Պայթյունը Բաղդադի քրիստոնեական տաճարների վրա ռազմիկների բոլորովին էլ առաջին հարձակումը չէ: