25 ապրիլի 2011 - 11:31 AMT
Վրաստանը սկսել է տարանցիկ ավտոտրանսպորտի շրջանցիկ ճանապարհի կառուցումը, նաև Հայաստանի համար

Վրաստանի տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարարությունը սկսել է թբիլիսյան շրջանցիկ ճանապարհի կառուցումը, որը կբեռնաթափի մայրաքաղաքը տարանցիկ հոսքերից:

Ինչպես հայտնում է «Նովոստի-Գրուզիան», նոր մայրուղին անվտանգության երաշխիք կդառնա տեղաբնակների համար ու կնպաստի բնապահպանական վիճակի բարելավմանը:

Նոր 7-կիլոմետրանոց ճանապարհի կառուցումը կավարտվի 2011թ. վերջում: Շրջանցիկ ճանապարհը կնպաստի ավտոտրանսպորտի տեղաշարժին Հայաստանից, Ադրբեջանից ու Կենտրոնական Ասիայից դեպի վրացական Փոթի ու Բաթումի նավահանգիստներ և Եվրոպա: