25 ապրիլի 2011 - 12:37 AMT
Մալթայի հայ համայնքը ապրիլի 24-ին հավաքվել է խաչքար-հուշարձանի մոտ

Ապրիլի 24-ին Մալթայի մայրաքաղաք Վալետտայում, տեղի հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել Եղեռնի զոհերի հիշատակին, քաղաքի կենտրոնում գտնվող հայկական խաչքար-հուշարձանի մոտ, հաղորդում է Մալթայի հայկական համայնքի պաշտոնական կայքը:Մալթա կղզում հայերի ներկայության մասին առաջին անգամ հիշատակվում է 1097 թվականին, Բագրատունյաց թագավորության անկումից անմիջապես հետո: Խաչակրաց արշավանքի արդյունքում, Կիլիկյան թագավորությունում 1149 թ.-ից սկսած գոյություն է ունեցել Մալթայի միաբանություն, որը գոյատևել է մինչև 1375թ: 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունից հետո Մալթայում հայերի մեծ ներգաղթ չի նկատվել, սակայն Եվրոպայից հետագայում եղել է հայերի հոսք:

Հայերի թիվը Մալթայում այժմ հասնում է 500-ի, որի ղեկավարն է Երևանում ծնված Վերա Բոյաջյանը: 2009 թ.-ին կայացել է հայ համայնքի առաջին համագումարը: