25 ապրիլի 2011 - 14:25 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Կալկաթայի Սուրբ Պողոս Մայր Տաճարում նշել են Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը

2011 թվականի ապրիլի 24-ին Կալկաթայում (Հնդկաստան) մոտ երեք հազար մարդ աղոթեց և հարգեց Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը, որը մեծ մխիթարություն էր սակավաթիվ հնդկահայ համայնքի համար:

Ամեն տարի Սուրբ Զատկի տոնին Կալկաթայի քրիստոնյաները հավաքվում են Անգլիական Սուրբ Պողոս Մայր Տաճարի հարակից տարածքում` փառաբա-նելու մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը: Հոգևոր և մշա-կութային հանդիսությունը եզրափակում է Կալկաթայի կաթոլիկ արքեպիսկո-պոսն իր Զատկական պատգամով: Այս տարի առ ի հարգանք Մեծ Եղեռնի զոհերի` տոնախմբության կազմակերպիչները հրավիրել էին հնդկահայոց հո-գևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հայր Խորեն Հովհաննիսյանին` աղոթելու և իր պատգամը փոխանցելու:

Հանդիսավար անգլիկան հոգևորական Հայր Անդրյու Սիմիկը մինչ հնդկա-հայոց հոգևոր հովվին բեմահարթակ հրավիրելը` ներկաներին հայտնեց, որ այս տարի Սուրբ Զատիկը համընկնում է Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի հետ և մասնակիցներին հրավիրեց աղոթելու 1,5 միլիոն անմեղ նահատակաց համար:

Հայր Խորենը նախ հայերենով աղոթեց Մեծ Եղեռնի զոհերի հոգիների խաղաղության համար, ապա խոսեց Հայոց ցեղասպանության մասին` ի մասնավորի ասելով. «Ամեն տարի` ապրիլի 24-ին, ողջ աշխարհի հայությունը ոգեկոչում է Օսմանյան թուրքերի կողմից հայության բնաջնջման փորձը` 1915 թվականի 1,5 միլիոն զոհերի հիշատակը: Այդ կոտորածին զոհ գնացին անմեղ ու անպաշտպան մանուկներ, ծերեր, կանայք ու տղամարդիկ… Թուրքական ժխտողականության պատճառով Ցեղասպանությունից հետո մնացած մեր վերքը դեռ չի ապաքինվել, նրանից շարունակում է արյուն ծորալ… Մի ամբողջ ազգ խաչին գամվեց միայն քրիստոնյա, միայն հայ լինելու համար…»:

Երեկոյին մասնակցեց նաև Հայոց մարդասիրական ճեմարանի երգչախումբը` կատարելով հատվածներ Սուրբ Պատարագից:

ՖՈՏՈՇԱՐՔ