25 ապրիլի 2011 - 14:42 AMT
«Ղազախստանի նախագահի գավաթ» ֆուտբոլային մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 20 հազ. դոլար

Ապրիլի 26-ին Աստանայում մեկնարկում է «Ղազախստանի նախագահի գավաթ» միջազգային ֆուտբոլային առաջնությունը: Մրցաշարն արդեն ավանդական է դարձել և անցկացվում է չորրորդ անգամ, մրցանակային ֆոնդը կազմում է 20 հազ. դոլար, հաղորդում է vesti.kz-ն:

Առաջնությանը կմասնակցի նաև Հայաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը` Սուրեն Չախալյանի գլխավորությամբ: Առաջին խմբում հայ ֆուտբոլիստների մրցակիցներն են Վրաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի հավաքականները: Երկրորդ խմբում հայտնվել են Ղազախստանի, Ադրբեջանի, Իրանի և Ուզբեկստանի հավաքականները:

Խմբերում հանդիպումները կկայանան ապրիլի 26-ին, 27-ին և 29-ին: Եզրափակիչ խաղերը տեղի կունենան ապրիլի 30-ին: Առաջին հանդիպմանը հայ ֆուտբոլիստներն ապրիլի 26-ին իրենց ուժերը կչափեն Վրաստանի հավաքականի հետ: