25 ապրիլի 2011 - 14:59 AMT
Բաքվում շարունակվում են ընդդիմության ձերբակալությունները

Ադրբեջանում քրեական մեղադրանքով ձերբակալվել է Բաքվում բողոքի ակցիայի ևս մեկ երիտասարդ ակտիվիստ: Ընդհանուր առմամբ ձերբակալվածների թիվը հասնում է 14-ի: Ինչպես հայտնում է «Թուրան» գործակալությունը, «Մուսավաթ» երիտասարդական կազմակերպության անդամ Ռուֆատ Հաջիբեյլին ձերբակալվել է ապրիլի 2-ի հանրահավաքի առնչությամբ հարուցված քրեական գործի հետաքննության շրջանակներում:

Ապրիլի 2-ի հանրահավաքի առնչությամբ քրեական մեղադրանքներ են ներկայացվել 12 ադրբեջանցի ընդդիմադիրներին, որոնցից 11-ը ձերբակալվել է: