25 ապրիլի 2011 - 15:40 AMT
Ադրբեջանցի դպրոցականներից ոչ միայն դիպուկահարների են պատրաստում, այլ նաև դեսանտայինների

Ադրբեջանում դեսանտային դասընթացներ կբացվեն դեռահասների համար: Ըստ Ադրբեջանի Ռազմամարզահայրենասիրական կամավոր կազմակերպության հանրապետական խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Նովրուզալի Օրուջևի, դեսանտական դասընթացներում դեռահասները կանցնեն տեսություն, կսովորեն թռչել պարաշյուտով, ձեռնամարտի բռնվել ու կրակել, գրում է «Թրենդը»: Ըստ Օրուջևի, պարաշյուտով թռիչքները կօգնեն պատանիներին ձերբազատվել բարձրության վախից:

Ավելի վաղ սկսել են գործել նաև դիպուկահարների դասընթացներ: