25 ապրիլի 2011 - 16:41 AMT
«Եվրատեսիլ 2011»-ի ադրբեջանցի մասնակիցները դեմ չեմ Երևան ժամանել, եթե մրցույթը տեղի ունենա Հայաստանում

«Եվրատեսիլ 2011»-ի ադրբեջանցի մասնակիցները Էլը (Էլդար Գասիմով) և Նիկկին (Նիգյար Ջամալ) դեմ չեմ Երևան ժամանել, եթե մրցույթը տեղի ունենա Հայաստանում: Ինչպես հաղորդում է Ուկրաինայի «Կոմսոմոլսկայա պրավդան», պատասխանելով թերթի ընթերցողների հարցին այն մասին, թե արդյոք նրանք կմեկնեին Երևան, եթե «Եվրատեսիլը» տեղի ունենար այնտեղ, Էլն ու Նիկկին ասել են. «Մենք միշտ հրավերի ենք սպասում բոլոր երկրներից և ուրախ կլինենք ամենուրեք մասնակցել համերգների»:

Այս տարի Հայաստանը «Եվրատեսիլում» կներկայացնի երգչուհի Էմմին, ով ելույթ կունենա «Boom-Boom» երգով (երաժշտություն` Apricota խմբի, բառերը` Սոսի Խանիկյանի, գործիքավորումը՝ Արա Թորոսյանի)։ Այս երգն ընտրվել էր մարտի 5-ին Հանրային հեռուստաընկերության եթերում SMS քվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի որոշմամբ՝ 50/50 հարաբերությամբ։ Էմմին ելույթ կունենա մայիսի 10-ին։