25 ապրիլի 2011 - 17:09 AMT
Այսօրվանից Apple Store-ում հասանելի է եղանակի տեսություն հաղորդող «Weddar report» iPhone ծրագիրը

Այսօր Apple Store-ում գործարկվել է «Weddar report» iPhone ծրագիրը։ Այս մասին հաղորդում է Gadget Lab-ը։

Այս ծրագրի շնորհիվ կարելի է պարզել, թե աշխարհի տարբեր վայրերում ինչ եղանակ է։ Ծրագիրը նման է Foursquare սոցիալական ցանցին։

Օգտագործողը որևէ վայր այցելելով` նշում է վայրը, այնուհետև ավելացնում, թե ինչ եղանակ է այնտեղ` անձրևոտ, ամպամած, քամի, թե ձյուն, արև և այլն։ Ընտրելով եղանակի տարբերակը` ընտրում է նաև իր տրամադրությունը` լավ, վատ, հիանալի, թարմ, սառը և այլն։

Յուրաքանչյուր օգտագործող որքան հաճախակի գրանցի եղանակն իր այցելած վայրերում, այնքան միավորներ կհավաքի և կդառնա առաջատար։ Բացի դրանից կարող է կիսել իր յուրաքանչյուր ժամանումը (check in) Facebook կամ Twitter սոցիալական ցանցերում։

Ծրագիրը կարելի է անվճար բեռնել Apple Store-ից։ Ծավալը 4.1 MB է, լեզուն` անգլերեն, պահանջում է iOS 4.0 կամ iOS -ի ավելի հին տարբերակներ։