26 ապրիլի 2011 - 10:36 AMT
Սարգիս Հայրապետյանը դուրս է մնացել գեղասահքի ԱԵ-ից արդեն որակավորման փուլում

Հայաստանի միակ ներկայացուցիչը գեղասահքի աշխարհի առաջնությունում՝ Սարգիս Հայրապետյանը չի կարողացել հաղթահարել որակավորման փուլը:

24 գեղասահորդների թվում Հայրապետյանը զբաղեցրել է նախավերջին՝ 23-րդ տեղը 77,25 միավորով: Հաջորդ փուլի ուղեգրերը նվաճել են 12 գեղասահորդներ, առաջին տեղում ճապոնացի Տակախիկո Կոզուկան է 165 միավորով:

Առաջնությունը, որին մասնակցում են 195 մարզիկներ աշխարհի 44 երկրներից, մեկնարկել է ապրիլի 25-ին Մոսկվայում «Մեգասպորտ» մարզապալատում: