26 ապրիլի 2011 - 12:35 AMT
Իրանն ավելացնում է իր ռազմավարական ներկայությունը Համաշխարհային օվկիանոսում

Իրանի ՌԾՈւ հրամանատար, կոնտր-ծովակալ Հաբիբոլա Սայայարին հայտարարել է, որ Իրանը մտադիր է ավելացնել իր ռազմավարական ներկայությունը Համաշխարհային օվկիանոսում: IRNA գործակալությանը տված հարցազրույցում Սայայարին հայտնել է, որ երկրում մշակվել և ընդունվել է նոր պաշտպանական դոկտրին:

Սայայարին ընդգծել է Իրանի ռազմական ներկայության անհրաժշետությունը Ադենի ծոցի ջրերում: Ծովակալը նշել է, որ այդ ջրերում են գտնվում ևս 30 երկրների նավեր:

«Իրանն այժմ կարող է նաև տարբեր տեսակի սուզանավեր արտադրել»,-ասել է Սայայարին, հաղորդում է MIGnews.com-ը: