
ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խումբ, ցանկանում է, որ ղարաբաղյան հակամարտությունը որքան հնարավոր է շուտ կարգավորվի խաղաղ ճանապարհով և պատրաստ է իր ներդրումն ունենալ ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման մեջ: Այդ մասին Բաքվում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի գծով տեղակալի օգնական Թինա Քայդենաուն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը : Ըստ ամերիկացի դիվանագետի, Վաշինգտոնը կարևորում է համագործակցությունն Ադրբեջանի հետ ու շահագրգռված է այդ երկրի հետ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու հարցում:
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն իր հերթին հայտնել է, որ ապրիլի 22-ին Մոսկվայում ՌԴ միջնորդությամբ բանակցային գործընթացի շրջանակներում տեղի է ունեցել Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Ըստ նախարարի, ստատուս-կվոյի պահպանումն անընդունելի է, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: