26 ապրիլի 2011 - 14:16 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Արաբական Էմիրությունների գործարար կանայք քննարկում են համագործակցությունը Հայաստանի հետ

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում աշխատանքն է սկսել կլոր սեղանը՝ նվիրված ՄԱԷ-ի գործարար կանանց հետ համագործակցության հեռանկարներին: Բացելով կլոր սեղանը՝ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ողջունելով հյուրերին, ասել է. «Դուք ժամանել եք Հայաստան ճիշտ ժամանակին, քանի որ երկիրը սկսել է ոտքի կանգնել ճգնաժամից հետո և արդեն կան տնտեսական ծրագրեր, որոնց դուք կարող եք մասնակցել»: Նա նաև հավելել է, որ շատ ուրախալի է այն փաստը, որ կանայք գնալով ավելի են ներգրավվում գործարար ծրագրերում:

Իր հերթին պատվիրակության ղեկավար շեյխա Գինդա ալ Քասիմին նշել է, որ իրենք առաջին անգամ են Հայաստանում և ցանկանում են ծանոթանալ տնտեսության այն ոլորտների հետ, որտեղ կարելի է համագործակցել, դրանք են գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, ներմուծումն ու արտահանումը: Ըստ նրա, այցելության գլխավոր նպատակն է գործընկերներ գտնել համագործակցության համար: Գինդա ալ Քասիմին հույս է հայտնել, որ գործընկերությունը կշարունակվի: Կլոր սեղանը կավարտի աշխատանքն ապրիլի 28-ին:

ՖՈՏՈՇԱՐՔ