26 ապրիլի 2011 - 15:01 AMT
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը մայիսի 4-7-ը Կահիրեում կմասնակցի Fed Cup-ին

Մայիսի 4-7-ը Կահիրեում կկայանա թենիսի Fed Cup-ը եվրո-աֆրիկյան գոտու երկրորդ խմբում: Հայաստանի թենիսի կանանց հավաքականը կներկայացնեն Անի Ամիրաղյանը, Նունե Խաչատրյանը, Օֆելիա Պողոսյանն ու Աննա Մովսիսյանը, որը նաև թիմի ավագն է լինելու, PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել Հայաստանի թենիսի ֆեդերացիայից:

Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Բոսնիա և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Վրաստանի, Մարոկկոյի, Պորտուգալիայի և Թուրքիայի թիմերը: