26 ապրիլի 2011 - 15:43 AMT
Աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը վթարի է ենթարկվել, նա ողնաշարի վնասվածք և բազմաթիվ կոտրվածքներ է ստացել

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն ավտովթարի է ենթարկվել և այժմ գտնվում է Գյումրու հիվանդանոցում:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց Հայաստանի կանանց հավաքականի մարզիչ Արտաշես Ներսիսյանը, ծանրորդուհին ողնաշարի վնասվածք և բազմաթիվ կոտրվածքներ է ստացել:

Մարզուհուն Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն կտեղափոխեն, որտեղ ճշգրիտ ախտորոշում կտան: