26 ապրիլի 2011 - 15:56 AMT
Օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի վիճակը կայուն է, նրա կյանքին ոչինչ չի սպառնում

«Յուրի Վարդանյանի վիճակը կայուն է, նրա կյանքին ոչինչ չի սպառնում, առայժմ նա գտնվում է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է Հայաստանի առողջապահության նախարարության մամլո քարտուղար Շուշան Մերդինյանը:

Օլիմպիական չեմպիոնը Մոսկվայում 120 կգ բարձրացնելու փորձից հետո ջարդել է ոտքի պլաստիկը, որը նրա ոտքի մեջ տեղադրել էին անցյալ տարի տեղի ունեցած ավտովթարից հետո: Ապրիլի 21-ին Երևանում ոտքի վիրահատության ժամանակ մարզիկի սիրտը կանգնել է, և բժիշկները ստիպված են եղել դադարեցնել վիրահատությունն ու սրտի մերսում կատարել: