26 ապրիլի 2011 - 17:29 AMT
Ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանին ծեծի ենթարկելու գործի հետաքննությունը ոստիկանությունում շարունակվում է

«Ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանին ծեծի ենթարկելու գործով ոստիկանությունը հետաքննություն է վարում»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության մամլո ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը:

Ապրիլի 23-ին Հայաստանի առաջնության 6-րդ տուրի «Արարատ» - «Փյունիկ» խաղի ընդմիջմանը «Արարատի» գլխավոր մարզիչ, «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը և նրան ուղեկցող անձինք ծեծել են totalfootball.am կայքի ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանին: Անդրեասյանը հարձակվել է լուսանկարչի վրա, ծեծել է նրան ու պահանջելէ ջնջել իր լուսանկարները: Ավելի ուշ Առուշանյանը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Առուշանյանը ուղեղի ցնցում է ստացել և ծնոտադիմային վնասվածք: Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, սակայն չհաստատված տվյալնելով Անդրեասյանը գիշերն անց է կացրել ոստիկանության բաժանմունքում:

Իսկ «Արարատի» երկրպագուներն Անդրեասյանի հրաժարականն են պահանջում ընթացիկ առաջնությունում վատ արդյունքների պատճառով: Այս շաբաթ «Արարատի» երկրպագուները կհանդիպեն Արկադի Անդրեասյանի հետ և կքննարկեն իրենց հետաքրքրող հարցերը