26 ապրիլի 2011 - 19:51 AMT
Պարգևատրվել են Չեռնոբիլի աղետի փրկարարական աշխատանքներին մասնակցած ՀՀ 68 քաղաքացիներ

Չեռնոբիլի աղետի 25-րդ տարելիցի կապակցությամբ փրկարարական աշխատանքներին մասնակցած Հայաստանի 68 քաղաքացիներ ապրիլի 26-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունում պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, երախտագիտության խոսքեր ուղղելով միջոցառման մասնակիցներին, նշել է, որ քառորդ դար առաջ նրանց գործած սխրանքը երբեք չի մոռացվի և ժամանակի ընթացքում նորովի կիմաստավորվի, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: