26 ապրիլի 2011 - 21:00 AMT
Բաթումում հարգանքի տուրք է մատուցվել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

Ապրիլի 24-ին Բաթումի հայ առաքելական Սուրբ Փրկիչ եկեղեցում հոգեհանգստի կարգ և այնուհետև պատարագ է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնուհետև եկեղեցու բակում տեղադրված խաչքարին ծաղկեպսակներ են զետեղել Բաթումում ՀՀ Գլխավոր հյուպատոս Հակոբ Հաջի-Հակոբյանը, Աջարիայի հայերի միության նախագահը, «Մեր Ապագան» երիտասարդական միությունը, Աջարիայի և Արևմտյան Վրաստանի կազմակերպությունների ներկայացուցիչները և Հայաստանից ժամանած հյուրեր:

Ոգեկոչման արարողությունից հետո եկեղեցում կազմակերպվել է Մեծ Եղեռնի դեպքերը լուսաբանող ֆիլմի ցուցադրում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: