26 ապրիլի 2011 - 21:08 AMT
Գաֆեսճեան արվեստի կենտրոնում տեղի կունենա «Գեղարդ» երգչախմբի համերգը

Ապրիլի 27-ին Գաֆեսճեան արվեստի կենտրոնում տեղի կունենա «Գեղարդ» կամերային երգչախմբի համերգը (ղեկավար` Մհեր Նավոյան): «Կասկադի երաժշտությունը» համերգաշարի շրջանակներում կհնչի հայ ժողովրդական և հոգևոր երաժշտություն, մասնավորապես` Կոմիտաս, Մխիթար Այրիվանեցի, Բարսեղ Ճոն, Դանիել Երաժիշտ և ժողովրդական երգեր: Համերգի սկիզբը` ժամը 20:00-ին, տոմսի արժեքը` 2000 դրամ: