Թբիլիսիում կայանալու է Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների հանդիպումը: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան, որը ժամանել է Թբիլիսի:
«Մենք մտադիր ենք քննարկել տարածաշրջանում դեսպանատների գործունեության բոլոր ասպեկտները»,-նշել է նա, գրում է Trend-ը:
Բրայզան նշել է, որ Թբիլիսիում դեսպանները քննարկելու են տարածաշրջանային ավտանգության, տնտեսական կապերի զարգացման համար իրենց ջանքերը համակարգելու հարցերը:
Թբիլիսիում է գտնվում Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Թինա Քեյդենաուն: