ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանդիսանում է Հայաստանի առաջին միջազգային բուժքույրական համագումարի գլխավոր հովանավորը՝ հատկացնելով 10 միլիոն դրամ կազմակերպչական ծախսերը հոգալու համար:Համագումարի նպատակն է քույրական գործի զարգացման հեռանկարների, բուժքույրերի համար հնարավոր մարտահրավերների ու դրանք հաղթահարելու ուղիների բացահայտումը, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ապահովումը, ինչպես նաև քույրական գործի առաջընթացի ապահովումը:
Համաժողովին բացման ելույթով հանդես են եկել ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ՀՀ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Համագումարին նաև մասնակցեց հայ ժողովրդի մեծ բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսը, որը Մեծ Բրիտանիայի Թագավորական քույրական քոլեջի փոխնախագահն է:
Համագումարի կազմակերպիչներն են` «Քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիա» ՀԿ-ն և Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջը` Կրթության զարգացման համաշխարհային ինստիտուտի աջակցությամբ: